|
Փոխարժեքներ
19 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 373.34 |
| EUR | ⚊ | € 440.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.8937 |
| GBP | ⚊ | £ 504.94 |
| GEL | ⚊ | ₾ 138.84 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից հայերին հասցեագրված ուղերձն ընթերցվել է Կ.Պոլսի Սուրբ Մարիամ եկեղեցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին մատուցված պատարագի ժամանակ:
Ուղերձը պատարագի ընթացքում ընթերցել է քահանա Թաթուլ Անուշյանը:
Ուղերձում Էրդողանն ասել է. «Հայերի համար հատուկ նշանակություն ունեցող այս օրը հարգանքով հիշում ենք Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրության օրոք զոհվածներին և ցավակցում նրանց երեխաներին ու թոռներին: Մենք գնահատանքով ենք հիշում Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում տնտեսական, սոցիալական, մշակութային, քաղաքական ներդրում ունեցած հայերին, ինչպես նաև` մեր աշխարհագրության ամեն մի անկյունում թողած` նրանց գեղեցիկ ժառանգությունը»:
Թուրքիայի նախագահն այնուհետև կոչ է արել. «Իմ հարգարժա’ն հայ քաղաքացիներ, մեկ անգամ ևս կրկնում եմ, որ տեղյակ ենք հայ ժողովրդի` նախկինում ապրած ցավալի իրադարձությունների մասին և անկեղծորեն կիսում ենք ձեր ցավը: Մենք ուզում ենք, որ դուք իմանաք` օսմանյան հայերի աշխարհասփյուռ թոռների համար մեր սրտերի դռները միշտ բաց են»: