|
Փոխարժեքներ
30 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Դիվանագիտական անձնագրեր կրող ՀՀ քաղաքացիները շուտով կարող են առանց վիզայի մուտք գործել Պերուի Հանրապետություն։ ՀՀ արտգործնախարարությունը կառավարության մարտի 27-ի նիստի օրակարգ է ներկայացրել Հայաստանի եւ Պերուի կառավարությունների միջեւ դիվանագիտական անձնագրեր կրողների համար մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին համաձայնագրի կնքման նախագիծը։
Փաստաթղթի կնքման նպատակահարմարությունը նախարար Էդվարդ Նալբանդյանը պայմանավորել է ՀՀ-ի եւ Պերուի Հանրապետության միջեւ բարեկամական եւ համագործակցային հարաբերությունների զարգացմամբ եւ ամրապնդմամբ, հատկապես որ կողմերը միմյանց պետությունների տարածքում դիվանագիտական ներկայացուցչություններ չունեն»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում: