Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը հայտարարել էր, որ ԱԻՄ-ը միանում է Սեյրան Օհանյան, Արամ Սարգսյան, Վիկտոր Դալլաքյան և Վարդան Օսկանյան գործիչների անունով հանրությանը հայտնի նախընտրական համագործակցությանը:
«Ընտրություններին դաշինքով հանդես գալու որոշումը կայացրել ենք դեռևս նոյեմբեր ամսին»,- Yerkir.am-ի հետ զրույցում նշեց ԱԻՆ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
Նրա խոսքով` իրենք դեռևս նոյեմբերին բոլոր կուսակցություններին նամակ են գրել, որում նշել են, թե պետք է միացյալ ուժերով փորձել նորմալ ընտրություններ անցկացնել և երկիրը դարձնել քաղաքացիների սեփականությունը:
ԱԻՄ առաջնորդից հետաքրքվեցինք` հանդիպումներ ունեցե՞լ է վերը նշված անձանց, մասնավորապես` Սեյրան Օհանյանի հետ, նախքան որոշում կայացնելը: Հայրիկյանը պատասխանեց, որ Օհանյանի հետ իրենք լավ հարաբերությունների մեջ են արդեն 10 տարի, և հանդիպումներ միշտ էլ լինում են` և’ գործնական, և’ անձնական:
Հարցին` ի՞նչը դրդեց ԱԻՄ-ին հենց այս դաշինքին միանալ, նա պատասխանեց. «Մենք կոչ ենք արել` դաշինք ձևավորել: Ընթացքում դաշինք է ստեղծվում, որի դռները բաց են, իսկ մեզ համար դաշինքի ստեղծման որոշումը ընդունելի և ցանկալի է: Քանի որ դռենրը բաց են, գնացինք, բայց չմիացանք, որ այդքանով սահմանափակվի, ես կարծում եմ, որ պետք է դռները բաց թողնել և հրավիրել այլ ուժերի ևս, որ միասին ստեղծենք ժողովրդավարական Հայաստան»:
Հարցին` Օհանյանի մասնակցությամբ դաշի՞նքն է հենց այն դաշինքը, որը պետք է երկիրը հանի վատ վիճակից, Հայրիկյանն արձագանքեց. «Ես իմ մասին եմ խոսում, ես չեմ խոսում, որ ինչ-որ մեկը պետք է հանի: Պարոն Օհայնանն էլ, եթե իմ գործընկերն է, բնականաբար, մենք պետք է իրար հետ համաձայնության գանք: Գոնե այս հարցում` իշխանությունը վերադարձնել ժողովրդին, մենք համաձայնության եկել ենք»:
Դիտարկմանը, որ Օհանյանն էլ իշխանության մաս է եղել, հետևաբար` ամեն ինչի մասնակիցը, նա պատասխանեց. «Եթե Հովիկ Աբրահամյանն էլ վաղը գա, ես իրեն կընդունեմ, եթե ինձանից կախված լինի, եթե Ծառուկյանը գա, սիրով կընդունեմ, Լևոն Տեր-Պետրոսյանը գա, սիրով կընդունեմ, քանի որ ես մարդկանց հետ չեմ հարաբերվում, այլ մենք ուզում ենք մեր երկիրը դարձնել լավ երկիր, դա միայնակ անել ես չեմ կարող»:
Հարցին, թե Գագիկ Ծառուկյանն էլ է վերադառնում, նշել է, որ լայն դաշինքով է վերադառնալու, ինչո՞ւ նախընտրեց հենց այս դաշինքը, մեր զրուցակիցն արձագանքեց. «Պարոն Ծառուկայնը հայտարարություն չի արել գաղափարական շեշտադրումներով, իսկ այս դաշինքը նպատակային գաղափարական շեշտադրումներ արել է: Եթե պարոն Ծառուկյանը կանի, մենք նրա հետ կքննարկենք միասին աշխատելու հարցը: Ես չեմ բացառում ոչ մեկին: Դաշինքով գնալ ընտրությունների որոշումը վերջնական է, և մենք արդեն դաշինքի մեջ ենք: Եթե ուրիշներն էլ կցանկանան նոր դաշինք ստեղծել, մենք դեմ չենք, որ ավելի հզոր դաշինք ստանանք: Նպատակը հստակ է` ժողովրդավարական Հայաստան: Մենք երկու տարում այդ ժողովրդավարական Հայաստանը ստեղծում ենք, հետո ամեն մեկս գնում ենք իսկական արդար ընտրությունների»:
Մեր այն հարցին էլ` Սեյրան Օհանյանը նշում է, թե ինքը զինվորական էր և չէր կարող խոսել, այդ դեպքում ի՞նչն էր խանգարում նրան հրաժարական տալ, Հայրիկյանը պատասխանեց. «Ոչինչ էլ չէր խանգարում, հիմա նա այլևս պաշտպանության նախարար չէ: Զինվորականը իրավունք չունի քաղաքական հարցերին մասնակցելու: Չի տվել հրաժարական, դա նրա խնդիրն է: Ես` ի դեմս նրա, եթե տեսնում եմ դաշնակցի, ես երբևէ չեմ հարցնի` ինչո՞ւ վերևից դուրս չի եկել: Հիմա եկել է, բարով է եկել, ես ուրախ եմ, կգա Հանրապետականից որևէ մեկը, ես էլի կասեմ` բարով ես եկել, միասին աշխատենք ժողովրդավարական Հայաստանի համար, որովհետև մեր երկիրը կործանվում է»: