|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ադրբեջանում այցով գտնվող` ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Օքթայ Ասադովին հրավիրել է մայիսին այցելել Սևաստոպոլ` մասնակցելու քաղաքը ֆաշիստներից ազատագրելու 75-ամյակին նվիրված տոնակատարություններին: Այդ մասին հայտնում է Haqqin.az-ը:
Մատվիենկոն նշել է, որ եթե Ասադովն անձամբ չկարողանա այց կատարել, ապա կարող է ուղարկել Միլի մեջլիսի պատվիրակությանը:
Նշենք, որ Ադրբեջանը չի ճանաչել Ղրիմի միացումը ՌԴ-ին: Կանոնների համաձայն` Ադրբեջանի քաղաքացիները կարող են այցելել Ղրիմ միայն Ուկրաինայի միգրացիոն ծառայության թույլտվությամբ: