Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ֆրանսիայի դատարանը նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին մեղավոր է ճանաչել կոռուպցիայի և դատավորին կաշառելու փորձի մեջ: Նա դատապարտվել է երեք տարվա ազատազրկման, բայց երկուսը պայմանական են:
Դատարանի որոշման մեջ ասվում է, որ Սարկոզին բանտ նստելու փոխարեն կարող է մեկ տարի անցկացնել տանը և էլեկտրոնային ապարանջան կրել:
66-ամյա Սարկոզին հերքում է իրեն առաջադրված մեղադրանքները և դրանք համարում քաղաքական ընդդիմախոսների ոտնձգություն: Ըստ Ֆրանսիայում BBC-ի թղթակից Լյուսի Ուիլյամսոնի՝ կայացնելով դատավճիռը, դատավորն ասել էր, որ Սարկոզին «գիտեր, որ ինքը սխալ է գործում»:
Մինչ այժմ Ֆրանսիայի նախագահը լիազորությունների ավարտից հետո միայն մեկ անգամ է դատվել, բայց երբեք բանտում չի հայտնվել: Սարկոզիի նախորդը՝ Ժակ Շիրակը, մեղավոր էր ճանաչվել Փարիզի քաղաքապետ եղած ժամանակ իր ընկերներին պաշտոններ տալու համար:
Սարկոզին մեղադրվում է 2007 և 2012 թ. նախընտրական քարոզարշավի ժամանակ շատ գումար ծախսելու և L'Oreal-ի միլիարդատեր համասեփականատեր Լիլիան Բետանկուրից ու Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիից անօրինական նվիրատվություններ ընդունելու մեջ:
Սարկոզիի դեմ այլ մեղադրանքներ էլ են առաջադրվել՝ կոռուպցիայի և պաշտոնեական դիրքի չարաշահման համար: Քննիչների կարծիքով՝ որպես նախագահ, նա փորձել է ազդել Բետանկուրի նվիրատվության գործի հետաքննության վրա և դատավոր Ժիլբեր Ազիբերին առաջարկել է առաջխաղացում ու «տաք տեղ» Մոնակոյում՝ հետաքննության ընթացքի վերաբերյալ տեղեկատվության դիմաց: