|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին, Էլզասում շրջագայելիս, շփոթվել է տեղի գյուղատնտեսության արտադրողների առջեւ ելույթ ունենալիս եւ Էլզասը անվանել գերմանական, ինչով առաջացրել է հավաքվածների ծիծաղն ու ծաղրը:
«Ես կարող եմ մրցակցային հակասություններ պատկերացնել Հնդկաստանի եւ Չինաստանի միջեւ, բայց` ոչ Գերմանիայի հետ: Սա ձեզ ասում եմ, սիրելի Ֆիլիպ Ռեշիտ (Էլզասի ղեկավարը), ոչ այն պատճառով, որ գտնվում եմ ձեզ մոտ` Գերմանիայում»,- ասել է Սարկոզին, ապա արագ շտկել խոսքն ու ավելացրել. «Ես գտնվում եմ Էլզասում»: Այդուամենայնիվ, սխալը չի վրիպել: Դահլիճում սկզբում սուլոցներ են հնչել ու այնուհետեւ խառնվել ծիծաղին:
Նշենք, որ Էլզասը երկար ժամանակ պահանջախնդրության առարկա է եղել Ֆրանսիայի եւ Գերմանիայի միջեւ: 1871թ. ֆրանս-պրուսական պատերազմից հետո, Գերմանական կայսրության կազմավորմամբ, Էլզասը եւ Լոթարինգիայի զգալի մասը խլվեցին Ֆրանսիայից եւ մտան ռեյխի կազմի մեջ:
Էլզասի եւ Լոթարինգայի վերադարձը դարձավ ֆրանսիական քաղաքականության նախերգանքը եւ շատ առումներով կանխորոշեց Ֆրանսիայի մասնակցությունը Առաջին աշխարհամարտին: Այս պատերազմի ավարտից հետո, Վերսալյան խաղաղության պայմանագրով, Ֆրանսիան վերադարձրեց այդ տարածքները, որոնք նրանից դարձյալ խլվել էին 1940-ին` Գերմանիայից պարտություն կրելուց հետո: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Էլզասն ու Լոթարինգիան անցան Ֆրանսիային: