|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Մայքլ Ֆլինի բիզնես-գործընկեր Բիջան Ռաֆիեքիանը մեղավոր է ճանաչվել՝ Միացյալ Նահանգներում Թուրքիայի օգտին լոբբիստական ապօրինի գործունեություն իրականացնելու եւ որպես օտարերկրացի գործակալ չգրանցվելու համար:
Մասնավորապես՝ նա փորձել է համոզել ԱՄՆ-ի կառավարությանը Թուրքիային արտահանձնել Նահանգներում բնակվող իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին, որին պաշտոնական Անկարան մեղադրում է 2016-ի հեղաշրջման փորձը կազակերպելու համար:
Դատախազների պնդմամբ՝ Մայքլ Ֆլինը եւ նրա գործընկեր Բիջան Ռաֆիեքիանը 2016 թվականի աշնանը մեծ գումարներ էին ստացել թուրքական կառավարությունից Գյուլենի արտահանձմանն ուղղված գործողություններ իրականացնելու համար: Նրանց գործունեությունն էլ համակարգել էր թուրք գործարար Էքիմ Ալփթեքինը, որին նույնպես մեղադրանքներ են առաջադրված, թեեւ նա չի ներկայանում ամերիկյան դատարան:
Ենթադրվում է, որ ներկայում նա Թուրքիայում է բնակվում: Իսկ ծագումով իրանցի գործարար Ռաֆիեքիանի դատավճիռը Վիրջինիա նահանգի դատարանը կհրապարակի հոկտեմբերին: Նրան սպառնում է մինչեւ 15 տարվա ազատազրկում: