|
Փոխարժեքներ
07 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
ՌԴ Ռոստովի շրջանի դատարանը ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոյին մեղավոր է ճանաչել ռուս լրագրողների սպանության մեջ։ Այդ մասին ասված է դատավճռում. հայտնում է НТВ-ն:
Նշվում է, որ Սավչենկոն սպանել է ռուս լրագրողերին ատելության և թշնամանքի դրդապատճառներով: Սպանության կազմակերպիչ է ճանաչվել «Այդար» գումարտակի հրամանատար Սերգեյ Մելնիչուկը:Դատարանը Սավչենկոյին նաև մեղավոր է ճանաչել ՌԴ-ի սահմանն ապօրինաբար հատելու մեջ:
Դատավճիռը կընթերցվի երկու օր: Դատախազը պահանջել է Սավչենկոյին 23 տարվա ազատազրկման դատապարտել:
Հիշեցնենք, որ Սավչենկոն ձերբակալվել էր 2014-ի ամռանը: Նա մեղադրվում է լրագրողներ Իգոր Կորնելյուկի և Անտոն Վոլոշինի սպանությանը հանցակցելու մեջ: