|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Մայիսի 14-ին՝ ժամը 17։30-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, զննության են ենթարկել տաքսի ծառայություններ մատուցող քաղաքացի Ռ. Ք.-ի կողմից դատապարտյալ Ա. Հ.-ի համար բերված դեղորայքը:
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից Yerkir.am-ին հայտնում են, որ դեղորայքի մեջ՝ «Vitamin C»-ի պլաստմասե տարայում քողարկված, առանձնացված երկու փաթեթներում, հայտնաբերվել է 3.68 գրամ հերոին տեսակի թմրամիջոցին նմանվող փոշենման զանգված։
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։