Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնի աշխատակիցները «Ագարակ» պետական սահմանային անցման կետի մաքսային հսկողության գոտում հուլիսի 9-ին հսկողություն են իրականացրել Իրանից ոտքով ՀՀ պետական սահմանը հատած ԻԻՀ քաղաքացի Ա.Ն.-ի նկատմամբ, ով իր կասկածելի վարքագծով հայտնվել էր աշխատակիցների ուշադրության կենտրոնում: Անձնական զննման արդյունքում քաղաքացու որովայնի և մեջքի հատվածում հայտնաբերվել է ինքնակպչուն ժապավենով նախապես ամրացված 2 կգ քաշով «ափիոն» տեսակի թմրամիջոցի նմանվող կոշտ զանգված: Իրանի քաղաքացին այդ կերպ փորձել է շրջանցել մաքսային հսկողությունը և ՀՀ սահմանով տեղափոխել մաքսանենգ ապրանք: Նա բերման է ենթարկվել և տեղափոխվել ՊԵԿ քննչական վարչություն:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 267.1-րդ հոդվածի 1-ին մասով: ԻԻՀ քաղաքացի Ա.Ն.-ն ձերբակալվել է:
ՊԵԿ