կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-25 14:16
Քաղաքական

Եկել է Հայաստանի և Արցախի ապագայի համար վճռական քայլերի ժամանակը. ՀՀԿ ԳՄ

Եկել է Հայաստանի և Արցախի ապագայի համար վճռական քայլերի ժամանակը. ՀՀԿ ԳՄ
Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմինը հանդես է եկել հայտարարությամբ։
 
«Սիրելի հայրենակիցներ, կապիտուլյանտ իշխանությունները Հայաստանը կազմաքանդելու իրենց դավադիր ջանքերի շրջանակներում փորձում են հրահրել քաղաքացիական բախումներ։
 
Մեզ բոլորիս ազգային աղետի եզրին հասցրած ոհմակը սեփական իշխանությունը պահելու համար պատրաստ է նոր ստոր և դավաճան քայլերի։
 
Եկել է Հայաստանի և Արցախի ապագայի համար վճռական քայլերի ժամանակը։
 
Կոչ ենք անում.
 
Մեր անդամներին և համակիրներին այսօր ժամը 15:00-ին հավաքվել Ազատության հրապարակում։
 
Բոլոր հայրենասեր քաղաքացիներին ցուցաբերել բացարձակ զգոնություն և քաղաքացիական կամք՝ չտրվելով իշխանության սադրանքներին։
 
Ուժային կառույցների ղեկավարներին և աշխատակիցներին չկատարել ազգակործան կապիտուլյանտի ապօրինի հրամանները և հանուն մեր պետության վաղվա օրվա լինել ժողովրդի կողքին», - նշված է հայտարարության մեջ։