|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Այսօր Արցախի ԱԳ ղեկավար Մասիս Մայիլյանը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակի հետ: Հանդիպումից հետո Մասիս Մայիլյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ վերջին հայտարարության մասին, նշեց, որ այդ հայտարարության մեջ խոսվող սկզբունքների ու տարրերի մասին շատ տարիներ է խոսվել։ Ըստ Մասիս Մայիլյանի, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները արտահայտել են իրենց կարծիքը:
«Մեր մոտեցումն այն է, որ եկել է հնացած սկզբունքներից հրաժարվելու ժամանակը: Այդ սկզբունքները, ինչպես նաև վերջին 27 տարիների ընթացքում հնչած առաջարկությունները հնացել են, պետք է վերանայվեն: Պետք են նոր, իրատեսական առաջարկություններ»,- ասաց Արցախի ԱԳ ղեկավարը: