կարևոր
1051 դիտում, 4 ամիս առաջ - 2023-12-13 11:43
Քաղաքական

Հայաստանի իշխանությունները հրաժարվում են ծրագիր մշակել Արցախի ապագայի համար․ Սեյրան Օհանյան

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի դիտարկմամբ՝ այսօր կրկնակի կործանարար է Արցախի համար, երբ ՀՀ իշխանությունները չունեն ու հրաժարվում են որևէ ծրագիր կամ ռազմավարություն մշակել Արցախի ապագայի համար։

«Յուրաքանչյուր հայ այսօր գիտակցում է, որ Արցախի հարցը չի փակվել, միայն անհայրենիք մեկը կարող է անիմաստ համարել նրա համար օգտագործված ժամանակն ու ռեսուրսները՝  ուրանալով այն փաստը, որ քառորդ դարից ավելի հենց Արցախն է եղել Հայաստանի ազատության ու անվտանգության երաշխավորը»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց Օհանյանը։

Ըստ նրա՝ պետք է շարունակել պայքարը, քանի որ հակամարտությունն ավարտված չէ, այն ավելի է խորացել։

Օհանյանը նշեց՝ եթե ՀՀ իշխանությունը հրաժարվի որևէ ռազմավարությունից՝ նրանց ճակատին գրված է լինելու Արցախի հայաթափման փաստը։