|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Այսօր Բաղրամյան պողոտայում շարունակվող ցույցի համակարգող , «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Դավիթ Սանասարյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց.
«Այսօր ժամը 21:00-ից մենք սկսելու ենք շարժման վճռական փուլը , հայտարարելու ենք շարժման որոշման մասին , ժողովրդի հավանությունը ստանալուց հետո, կանցնենք այդ վճռական քայլերին: Հիմա ավել բան չեմ ասելու, բայց ասեմ, որ այսուհետ կարևոր փուլ ենք մտնում »,- ասաց նա` չմանրամասնելով, թե ինչ նկատի ունի` վճռական քայլեր ասելով: Դավիթ Սանասարյանը խոստացավ մանրամասներն ասել այսօր երեկոյան: Իսկ եթե ժողովրդի կողմից այդ քայլերը հավանության չարժանանան, ապա, ըստ Դավիթ Սանասարյանի, որևէ քայլ չեն ձեռնարկի: