կարևոր
2998 դիտում, 1 տարի առաջ - 2023-06-15 16:48
Քաղաքական

Աշոտյանի ձերբակալումն ազդակ է, որ պետք է միավորվենք եւ վճռական քայլերի դիմենք. Գառնիկ Դանիելյան

Իշխանությունները փորձում են լռեցնել ընդդիմադիրներին, որպեսզի դաշտում վախի մթնոլորտ ստեղծվի: Այս մասին այսօր՝ հունիսի 15-ին, ՔԿ-ի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանը։

Նշենք, որ այսօր իրավապահները ձերբակալել են ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին՝ իր նկատմամբ ընտրված խափանման միջոցը խախտելու համար, նաեւ առաջիկայում նրան կալանավորելու մասին միջնորդություն կներկայացվի դատարան:

«Այս ամենն իրենց մոտ չի ստացվելու: Այս իշխանությունների ժամանակը շատ կարճ է. իրենք փորձում են այս բռնաճնշումները կիրառել, որպեսզի նաեւ մյուս կողմից փորձեն ընդդիմադիր դաշտում տեղի ունեցող այն համախմբման գործընթացը փորձել պառակտել: Ես համոզված եմ, որ արդարադատությունը կհաղթի՝ անկախ ամեն ինչից: Ես չեմ զարմանա, որ կկալանավորվի Աշոտյանը: Համոզված եմ, որ այս ամենը բոլորիս նաեւ ազդակ է, որ պետք է միավորվենք եւ վճռական քայլերի դիմենք, որ այս իշխանություններին օր առաջ հեռացնենք: Այս ամենն այսքանով չի ավարտվում, գալու են նոր քաղաքական գործիչների հետեւից. բոլորս այս ամենի միջով անցնելու ենք»,- ասաց Գառնիկ Դանիելյանը։