|
Փոխարժեքներ
23 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 450.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.8673 |
| GBP | ⚊ | £ 515.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Գերմանիան պատրաստ է իր աջակցությունը ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակում երկարաժամկետ ու իրագործելի լուծում գտնելու ուղղությամբ՝ ի բարօրություն տեղի բնակիչների:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ ասուլիսի ժամանակ արված հայտարարությունը։
«Մեր համատեղ նպատակը պետք է լինի այս հակամարտության համար երկարաժամկետ և իրագործելի լուծում գտնելն՝ ի բարօրություն Լեռնային Ղարաբաղի մարդկանց»,- ասել է նա և հավելել, որ հակամարտության խաղաղ կարգավորումը պետք է հիմնված լինի Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման վրա։
Խոսելով Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելության (EUMA) տեղակայման մասին ՝ Գերմանիայի կառավարության ղեկավարը նկատել է, որ Բեռլինը աջակցում է դրան և ապահովում առաքելության ղեկավարումը: Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը, ինչպես ամփոփել է Գերմանիայի կանցլերը, պետք է տեղի ունենա որքան հնարավոր է շուտ: