|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
ՀՅԴ Արցախի երիտասարդական միությունը փետրվարի 23-ին, այցելել է Ասկերանի տանկ-հուշարձան և այնտեղ տեղակայել Արցախի Հանրապետության դրոշը:
Երիտասարդները ծաղիկներ են խոնահել տանկ-հուշարձանին ի հիշատակ հայրենիքի պաշտպանության համար նահատակված կամավորների և զինվորների:
Երիտասարդները սահմանագծում հայտնված տանկ-հուշարձանի տարածքից մոտակա հայկական և Ադրբեջանական հենակետերը դիտարկելուց հետո կատարել են տարածքի մաքրման և բարեկարգման աշխատանքներ:
ՀՅԴ ԱԵՄ-ի անդամները կոչ են անում հանրությանը մաքուր պահել և խնամքով վերաբերվել հաղթանակը խորհրդանշող մեր սիմվոլների նկատմամբ:
Երիտասարդները այցելել են նաև հայ սահմանապահներին, միասին հաց կիսել, զրուցել և ծանոթացել զինվորների առօրյաին: