կարևոր
9154 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-26 14:34
Քաղաքական

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը և ՀՅԴ անդամները ծաղիկներ են խոնարհել «Նեմեսիսի» հուշարձանին

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը և ՀՅԴ անդամները ծաղիկներ են խոնարհել «Նեմեսիսի» հուշարձանին

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր–Խաչատուրյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամները, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ԳՄ անդամները, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներն ու քաղաքացիներ այցելել են «Նեմեսիս» գործողությանն իրականացրած հայորդիներին նվիրված հուշարձան և ծաղիկ խոնարհել։

Հակոբ Տեր–Խաչատուրյանն իր ելույթում նշեց, որ «Նեմեսիսի» կազմակերպիչներն ու մարտիկները փրկեցին մեր ժողովրդի արժանապատվությունն ու վերականգնեցին պայքարելու հույսը. «Այս տղաները ոչ միայն փրկեցին հայության պատիվը, ոչ միայն վերականգնեցին հայության վճռականությունը՝ տեր կանգնելու իր ապագային, իր ոգուն, նրանք նաև հանդիսացան նաև ներշնչողը մի քանի տասնամյակ հետո Հայ դատի նոր հերոսների համար, որոնք 1970-80-ականներին իրենց վրա վերցրին հայկական արդարություն վերականգնելու գործողությունը և ճեղքեցին միջազգային լառության պատը»։

ՀՅԴ անդամ, պատգամավոր Գեղամ Մանուկյանն էլ իր հերթին նշեց, որ խորհրդանշական է հատկապես այս օրերին այս արձանի բացումը, երբ հայության ուշքն ու միքտը Արցախ աշխարհի հետ է. «Անելանելի վիճակներում միշտ էլ հնարավոր է գտնել ելքեր, ինչպես հիմա, այնպես էլ 20-րդ դարի սկզբին»։