կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-04 16:20
Հասարակություն

Ադրբեջանցիները տեխնիկա են աշխատեցնում, որ դիրքից դիրք կարողանան անարգել անցնել. Վերին Շորժայի համայնքապետ

Ադրբեջանցիները տեխնիկա են աշխատեցնում, որ դիրքից դիրք կարողանան անարգել անցնել. Վերին Շորժայի համայնքապետ

ՀՀ տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականները Վարդենիս Վերին Շորժա համայնքի սարերում ինժեներական աշխատանքներ են սկսել, տեխնիկա են աշխատեցնում, իրենց համար դիրքերը կապող ճանապարհ են կառուցում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Վերին Շորժայի համայնքապետ Արտյոմ Երանոսյանը։

Համայնքապետը հայտնել է, որ ադրբեջանական կողմում արդեն նկատվում են աշխատող տեխնիկաներ. հիմա ադրբեջանցիներն արդեն մեքենաներով են սարի լանջով շարժվում։

Հարցին՝ արդյոք գյուղացիները կարողանո՞ւմ են կենդանիներին տանել արոտավայրեր, միջադեպեր չե՞ն գրանցվում, համայնքապետն ասել է, որ արտովայրերի մեծ մասը հակառակորդի վերահսկողության տակ է, բայց կան որոշ արոտավայրեր, որտեղ կարողանում են իրենց կենդանիներին տանել։