Ստոր ներկայացնում ենք նաև ՀՅԴ Արցախի երիտասարդական միության ցավակցագիրը՝ Արտակ Իշխանյանի զոհվելու կապակցությամբ.
«ՀՅԴ ԱԵՄ-ի ընկերները սգում են միության երկարամյա ակտիվ անդամ, ՀՄԸՄ Արցախի միավորի վարչության անդամ, ՀՅԴ Ստեփանակերտի կոմիտեության «Արամ Մանուկյան» խմբի խմբապետ ընկեր Արտակ Իշխանյանի մահը:
Ընկերը նահատակվել է հայրենի Մարտունու շրջանի համար մղվող ինքնապաշտպանական մարտերի ժամանակ:
Իր գործը լուռ ու առանց ավելորդ խոսքերի անող, հավասարակշռված, սրտաբաց ու նվիրյալ, մեր բազմաթիվ ծրագրերի ոգևորող ու իրագործող ընկերոջ կորուստն անտանելի ցավ է:
Ննջիր խաղաղությամբ, ընկեր»:
Ավելի վաղ ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեն հայտնել էր, որ նահատակվել է Արտակ Իշխանյանը: