կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-24 11:48
Քաղաքական

Հաստավզերը չկարողացան տանել մեր ընկերոջը, քանի որ մեր ժողովի որոշումը մեր ընկերները կատարեցին. Գ. Մանուկյան

Հաստավզերը չկարողացան տանել մեր ընկերոջը, քանի որ մեր ժողովի որոշումը մեր ընկերները կատարեցին. Գ. Մանուկյան

«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրատվական եւ քաղաքական ծրագրերի տնօրեն Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Գլխիկոր հողատուն ու Դաշնակցության որոշումը Օրն անցավ ու ամփոփելու կարիք կա։

Նախապես հայտարարվել էր, որ առավոտյան թույլ չէինք տալու, որ հողատու նիկոլը 200 մետր հանգիստ քայլի ու հասնի իր աշխատասենյակից կառավարության մյուս մասնաշենք։ Դրա համար հողատուն շրջափակել էր մի քանի թաղամաս մի քանի հազար ոստիկաններով։ Գլխիկոր, սուլոցների և դավաճանության մասին վանկարկումների տակ, ինչպես Եռաբլուրում, նրան պաշտպանած անձրևանոցներով ու պաշտպանիչ վահաններով զինված թիկնապահների ուղեկցությամբ հազիվ անցավ այդ քավարան 200 մետրը։ Առավել ապահովության համար, տասնյակ քաղաքացիների, ընկերներիս, հարազատներիս, որդուս բերման ենթարկեցին պարգևավճարի վրա նստած ոստիկանները։ Բայց նիկոլը քինախնդիր է, այսօրվա իր նվաստացման համար այլ բան էր ուզում։

Իմ ու մեր աննկուն ընկերոջ՝ Իշխան Սաղաթելյանի քաղմասում տեսնելն էր ուզում։ Իհարկե, նրան, ինձ, որդուս, ընկերներիս այդքան էլ տհաճ չէ, երբ հայտնվում ես ոստիկանատներում ու լսում իրավապահները ինչպես են նիկոլին ու կառավարությանն անձնական զրույցներում ամենավերջին, անգամ հայտնի ֆեյքից ավելի վատ բառապաշարով ծաղկեցնում։ Բայց այսօր ունեինք այլ որոշում։ Ում կթողնենք, որ բերման ենթարկեն։ ՄԵՆՔ ենք այլեւս որոշելու։ Նիկոլին ուր թողնել գնալ, ուր արգելել, ում փողոցում քայլելուց չանպատվել, ում՝ ուղղակի թույլ չտալ։ Այսօր ունեինք որոշում՝ Իշխան Սաղաթելյանին պահում ենք հաստավզերից, կարմիր, սեւ, ծիածանագույն ու բազմագույն բերետավորներից։ Դե Դաշնակցությունը, երբ ժողով է անում...պարտադիր է։

Մեր ժողովի որոշումը մեր ընկերները կատարեցին, ամեն գնով, ի տարբերություն գլխիկոր, վախեցած, նվաստացած քայլող նիկոլին ուղեկցողներին, պաշտպանողներին, մեր ընկերոջը սրտով էինք պաշտպանում, հանուն սկզբունքային որոշման։ Մի անգամ էլ թող փորձեն նրան բերման ենթարկել, կտեսնեն։ Ի դեպ, ավելի վատ կլինի նրանց համար, երբ որոշենք, որ Իշխանն առանց դիմադրության բերման կենթարկվի։ Քաղմասերն են ափսոս։ Որոշել ենք, որ գույքագրում անենք բոլոր ոստիկանատները, խնդիրներին ենք ծանոթանում։ Բայց նիկոլը, Իշխանի ասած՝ օր ու արև չունի արդեն»։