|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
«Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններին: Երկրում հիմնական ընդդիմադիր կուսակցության նախագահի կալանավորումը խորապես մտահոգիչ է», - Facebook-ի իր էջում գրել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը:
Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն հույս ունի, որ Վրաստանը, որպես սերտ գործընկեր, կպահպանի եվրաատլանտյան ժողովրդավարական չափանիշները. «Սա ենթադրում է քաղաքական տարաձայնությունների լուծում երկխոսության միջոցով և բևեռացմանն ուղղված հռետորաբանությունից և գործողություններից խուսափում»:
Վրաստանում ԵՄ դեսպան Կառլ Հարցելը նույնպես մեկնաբանել է երկրում տեղի ունեցող իրադարձությունները: Դիվանագետի խոսքով՝ Վրաստանում քաղաքական ճգնաժամն ավելի է խորացել, և բոլոր կողմերը պետք է պատասխանատվություն ստանձնեն և գործեն երկրի ու ժողովրդի շահերին համապատասխան: