|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
ՄԱԿ-ը հետևում է Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններին, որտեղ ձերբակալվել է պատգամավոր Նիկա Մելիան, որը գլխավորում է ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը: Այս մասին երեքշաբթի ճեպազրույցում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը:
«Մենք մտահոգությամբ ենք հետևում Թբիլիսիում իրադարձությունների զարգացմանը: Կարևոր է, որ դրանք հանգիստ անցնեն, քաղաքական խնդիրները լուծվեն երկխոսության, օրենքի գերակայության միջոցով, և, իհարկե, պահպանվի ժողովրդավարական գործընթացը»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ Մելիան պետք է վճարեր 40 հազար լարի գրավ, սակայն այն չվճարելուց հետո դատարանը որոշեց կալանավորել նրան։ Մելիային ձերբակալելու՝ դատարանի որոշումը երկրում քաղաքական ճգնաժամ էր առաջացրել. փետրվարի 18-ին Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հրաժարական տվեց գործընկերների հետ տարաձայնությունների պատճառով: Այդ օրը ոստիկանությունը գնացել էր ձերբակալելու Մելիային, որը կուսակցության գրասենյակում էր գտնվում փետրվարի 16-ից, բայց կուսակցության կողմնակիցները նրանց շենք չթողեցին: