Փոխարժեքներ
20 09 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.75 |
EUR | ⚊ | € 433.23 |
RUB | ⚊ | ₽ 4.17 |
GBP | ⚊ | £ 515.44 |
GEL | ⚊ | ₾ 142.42 |
Թուրքիայի ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել Բրյուսելում ապրիլի 5–ին կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ եռակողմ հանդիպման հետ կապված։
Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ Հայստանի հետ հանդիպումը խախտում է անկողմնակալության գործոնը։ «Մենք կրկին կոչ ենք անում երրորդ կողմի երկրներին, տեղի ունեցող գործընթացներում արվելիք քայլերի ժամանակ ուշադրություն դարձնեն տարածաշրջանի պարամետրերին եւ կողմերի միջեւ պահպանեն հավասար հեռավորություն։
Ադրբեջանին խաղից դուրս թողնող այս նախաձեռնությունը բացի այն չի նպաստում խաղաղությանը, այն նաեւ գեոքաղաքական լարվածության համար հող է նախապատրաստում»,-նշվել է հայտարարության մեջ։
Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ նաեւ շեշտվում է, թե Թուրքիան խրախուսելու է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համար բացված պատմական առիթը գնահատելուն ուղղված երկկողմ քայլերը։