կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-17 16:41
Քաղաքական

ՆԱՏՕ-ի ղեկավարը «լուրջ անհանգստություն» է հայտնել Թուրքիայի գործողությունների կապակցությամբ

ՆԱՏՕ-ի ղեկավարը «լուրջ անհանգստություն» է հայտնել Թուրքիայի գործողությունների կապակցությամբ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ինքը «լուրջ մտահոգություններ» ունի անդամ պետության՝ Թուրքիայի գործողությունների վերաբերյալ՝ նշելով, որ դաշինքը կարևոր հարթակ է Անկարայի հետ կապված վեճերը լուծելու համար:

«Ես լրջորեն մտահոգված եմ, քանի որ բոլորս գիտենք, որ որոշ տարաձայնությունների շուրջ զգալի անհամաձայնություններ կան՝ սկսած Արևելյան Միջերկրական ծովից, Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգ գնելու որոշումից մինչև Թուրքիայում ժողովրդավարական իրավունքներին վերաբերող խնդիրներ», - գրում է France-Press գործակալությունը՝ մեջբերելով Ստոլտենբերգի հայտարարությունները, որը ելույթ է ունեցել  Եվրախորհրդարանի օրենսդիրների առջև:

Ըստ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ դաշինքը կարող է «կարևոր հարթակ ապահովել այդ հարցերի քննարկման, դրանց ձևակերպման և տարբեր ուղղություններով քննարկումների համար»:

Շատ երկրներ մեղադրում են Թուրքիային Արևելյան Միջերկրական ծովն ապակայունացնելու մեջ, որը Հունաստանի և Կիպրոսի հետ մրցում է նոր հայտնաբերված ածխաջրածնային պաշարներին տիրելու հարցում: Գործակալությունը նշում է, որ Անկարայի մասնակցությունը Լիբիայում, Լեռնային Ղարաբաղում և Սիրիայում հակամարտություններին նույնպես առաջացրել է դաշինքի մյուս անդամների դժգոհությունը:

Այնուամենայնիվ, Ստոլտենբերգը նախորդ շաբաթ հայտարարել էր, որ Թուրքիան չափազանց կարևոր դաշնակից է`հաշվի առնելով երկրի ռազմավարական աշխարհագրական դիրքը: