Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լեռնային Ղարաբաղի նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանի բնորոշմամբ` Հիմնադիր խորհրդարանի՝ Արցախում ավտոերթ անցկացնելու նախաձեռնությունը տարօրինակ է: Այս մասին գրում է Aravot.am-ը:
«Հիշեցնենք, որ հունվարի 31-ին Հիմնադիր խորհրդարանի անդամները պատրաստվում են ավտոերթով Արցախ գնալ: Շարժումը տեղեկացրել է, որ արցախյան ավտոերթի ընթացքում, ինչպես հանրապետության մյուս մարզերում, իրազեկելու են Ցեղասպանության 100-ամյակի օրը՝ 2015 թ. ապրիլի 24-ին, փողոց դուրս գալու, օտարին ծառայող ու սպիտակ ցեղասպանություն իրականացնող ռեժիմին հեռացնելու և երկրի ապագաղութացման ու ՀՀ-ի ինքնիշխանության հաստատման ազատագրական պայքարի գործնական քայլերն սկսելու ծրագրի մասին:
Միևնույն ժամանակ՝ արցախյան ավտոերթի ընթացքում ավելի շեշտադրված են լինելու ԵՏՄ-ին անդամակցելու պատճառով Արցախը մաքսակետով ՀՀ-ից տարանջատելու և օտարի քմահաճույքին հանձնելու աղետալի հետևանքների, ինչպես նաև ազատագրական պայքարի հաղթանակի շնորհիվ ՀՀ-ին Արցախի դե յուրե միավորվելու միջոցով նշված վտանգները չեզոքացնելու հեռանկարի վերաբերյալ տեսակետները:
«Ի՞նչ կապ ունի Արցախը Հայաստանի ներքաղաքական իրավիճակի հետ, ընդհանրապես որեւէ կապ չունի, կամ Արցախը ներկայացնել Հայաստանի մարզ, քաղաքական, իրավական ու բարոյական տեսանկյունից ճիշտ չէ: Ինչ մաքսակետի մասին է խոսքը, մաքսակետ չկա, ինչի՞ մասին են խոսում: Ո՞վ է ասել, որ մաքսակետ է լինելու»,- Aravot.am-ին ասաց Դավիթ Բաբայանը:
Նրա խոսքով, որոշ մարդիկ նմանատիպ շարժումներով անձնական խնդիրներ են լուծում: Նա վստահեցրեց, որ արցախցիները դեմ են նման երթերին. «Բնակչության բացարձակ մեծամասնությունը դեմ է նման ավտոերթին, նման քաղաքականությանը: Մեզ համար անհասկանալի է՝ ինչ են ուզում այդ մարդիկ, ինչ նպատակներ են հետապնդում, էդ ի՞նչ շոու են ուզում սարքել էդ մարդիկ: Արցախի բնակիչների համար նման շոուները անընդունելի են...»,- կարդում ենք կայքում:
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում: