|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ՆԱՏՕ-ն իր անհանգստությունն է հայտնել այսօր Ռուսաստանից Թուրքիա հասած Ս-400 ՀՕՊ համակարգերի հնարավոր հետևանքների վերաբերյալ: AFP-ի հետ զրույցում այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ի պաշտոնյա և հավելել, որ թեև բոլոր դաշնակիցներն էլ իրենք են որոշում, թե ինչ զինատեսակ գնել, այնուհանդերձ, անհանգիստ են Ս-400-ների հավանական հետևանքների համար:
«Մեր զինված ուժերի համատեղելիությունն անհրաժեշտ է, որպեսզի ՆԱՏՕ-ն իրականացնի իր առաքելությունն ու գործողությունները: Մենք մեր գոհունակությունն ենք հայտնում, որ Թուրքիան աշխատում է մի շարք դաշնակիցների հետ հեռահար օդային և հրթիռային պաշտպանական համակարգերի զարգացման շուրջ»,- ՆԱՏՕ-ի պաշտոնյային մեջբերում է diken.com.tr կայքը: