Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել իր իրանցի գործընկեր Հասան Ռոհանիի հետ: Այս մասին ասվում է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության մեջ:
Նրանք քննարկել են տնտեսության, տրանսպորտի, անվտանգության և այլ ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման քայլերը, ինչպես նաև տարածաշրջանային միջոցառումները:
Զրույցի ընթացքում Էրդողանը հաստատել է Անկարայի ցանկությունը`ամրապնդել թուրք-իրանական հարաբերությունները:
Թուրքական պետության ղեկավարը հույս է հայտնել, որ ԱՄՆ նոր վարչակազմը կվերացնի Իրանի ժողովրդի բարեկեցությանն ուղղված անարդար խոչընդոտները՝ հրաժարվելով Իսլամական Հանրապետության դեմ միակողմանի պատժամիջոցներից: Թուրքիայի ղեկավարը նշել է, որ վերջին մի քանի օրվա ընթացքում այս հարցի վերաբերյալ արված հայտարարությունները բացել են «հնարավորությունների նոր պատուհան»:
Էրդողանը շեշտել է, որ բոլոր կողմերի համար առավել խելամիտ կլինի հասնել Իրանի միջուկային ծրագրի (JCPOA) գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի գործողության վերսկսմանը:
Թուրքիայի նախագահը նշել է նաև, որ անհրաժեշտ է «երկխոսության դուռը բաց պահել ՝ չնայած բոլոր դժվարություններին»: