|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել։ Վլադիմիր Պուտինը և ու Էրդողանը հեռախոսազրույցում հաստատել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու համար փոխգործակցության փոխադարձ պատրաստակամությունը, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Հանգամանորեն քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակը։ Ռուսաստանի նախագահը թուրք գործընկերոջը տեղեկացրել է Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների հետ մի շարք հեռախոսային շփումների մասին: Այդ շփումները նպատակաուղղված էին մարտական գործողությունների շուտափույթ դադարեցման տարբերակների և քաղաքական-դիվանագիտական կարգավորման լուծման ուղիների որոնմանը։ Հաստատվել է հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու նպատակով փոխգործակցության փոխադարձ պատրաստակամությունը», – ասված է հաղորդագրության մեջ: