Փոխարժեքներ
04 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.46 |
EUR | ⚊ | € 453.47 |
RUB | ⚊ | ₽ 4.8889 |
GBP | ⚊ | £ 525.21 |
GEL | ⚊ | ₾ 141.43 |
Հուլիսի 9-ին Ստամբուլում կայացել է Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իլհամ Ալիևի հանդիպումը։
Ըստ Haber7-ի` Ալիևը Ստամբուլ է ժամանել 12-րդ Համաշխարհային նավթային կոնգրեսին մասնակցելու համար։
Նշվում է, որ «եղբայր երկրների» ղեկավարները հանդիպման ընթացքում քննարկել են ղարաբաղյան հակամարտության հարցը։
Նախագահների հանդիպումը կայացել է փակ և տևել է 1 ժամ 45 րոպե։
Հանդիպումից հետո Էրդողանը հրապարակել է Բոսֆորի ֆոնին Ալիևի հետ արված լուսանկարը և մակագրել հետևյալ տողերը`
«Եղբորս` նախագահ Ալիևի հետ Ստամբուլում քննարկեցինք երկկողմանի հարաբերություններն ու տարածաշրջանային մի շարք հարցեր: Մեր եղբայրությունը շարունակելու է ամրանալ»: