|
Փոխարժեքներ
31 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեքշաբթի բանակցություններ է վարել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ. հաղորդում է Anadolu գործակալությունը:
Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության գրասենյակը հայտնում է, որ Թուրքիայի և Գերմանիայի ղեկավարների բանակցությունները տեղի են ունեցել տեսակապով: Մտքերի փոխանակություն է տեղի ունեցել այն քայլերի վերաբերյալ, որոնք ուղղված են Թուրքիայի կապերի հետագա ընդլայնմանը Գերմանիայի և ԵՄ-ի հետ, շոշափվել են տարածաշրջանային գործընթացները:
Թուրքիայի ղեկավարը բարձր է գնահատել Անկարայի և Բրյուսելի միջև երկխոսությունը իր երկրի և Եվրամիության հարաբերությունների զարգացման գործում, ինչը Գերմանիայի կանցլերի առանձնահատուկ վաստակն է:
Թուրքիայի նախագահը նշել է նաև, որ Էգեյան ծովում և Արևելյան Միջերկրական ծովում իրավիճակի շուրջ կառուցողական բանակցություններ վարելու համար անհրաժեշտ է մղել Հունաստանին՝ շարունակել երկխոսությունը: