կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-29 20:37
Աշխարհ

Էրդողանն ու Թրամփը քննարկել են С-400 համակարգերի մատակարարման խնդիրը

Էրդողանն ու Թրամփը քննարկել են  С-400 համակարգերի մատակարարման խնդիրը
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը ԱՄն նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում կրկին առաջարկել է ստեղծել աշխատանքային խումբ` Թուրքիային ռուսական  С-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման հետ կապված:Ասել է Էրդողանի վարչակազմի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ֆահրեթթին Ալթունը: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:Ալթունը ընդգծել է, որ ռուսական զենիթահրթիռային համակարգերը Թուրքիային մատակարարվում է երկրի ազգային անվտանգության կարիքներից ելնելով: Էրդողանն ու Թրամփը պայմանավորվել են հանդիպումներ ունենալ Ճապոնիայում անցկացվելիք G20 գագաթաժողովի ժամանակ:

Թուրքիան արդեն հայտարարել է, որ չի հրաժարվելու ռուսական  С-400 ձեռքբերելու պլաններից, և որ արդեն հուլիսին Թուրքիա կմտնի այդ զինատեսակի առաջին խմբաքանակը: ԱՄՆ-ը դեմ է այդ գործարքին, հայտարարելով, որ դա հակասում է ՆԱՏՕ-ի չափանիշներին: ԱՄՆ-ը սպառնում է Թուրքիային պատժամիջոցներ սահմանել` գործարքից չհրաժարվելու դեպքում: