Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Սոչիում կայացել են Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի նախագահների` Սիրիայի հարցով բանակցությունները: Սա նման չորրորդ հանդիպումն է. հայտնում է РИА Новости-ն:
Բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ընդգծել էց, որ դրանք անցել են կառուցողական և գործնական մթնոլորտում:
«Նման սերտ համակարգումը թույլ է տալիս մեզ արդյունավետ աշխատել Սիրիայում երկարաժամկետ կարգավորման ուղղությամբ»,- ասել է նա:
Պուտինը նշել է, որ գործընկերները որոշել են հետագա համագործակցության առանցքային ուղղությունները:
Նա անդրադարձել է նաև ԱՄՆ-ի` Սիրիայից զորքերը դուրս բերելու մտադրությանը` նշելով, որ կողմերը համարում են, որ դա դրական քայլ կլինի:
ՌԴ նախագահը նշել է նաև, որ հանդիպման մասնակիցները մեծ ուշադրություն են դարձրել հումանիտար թեմատիկային, Սիրիայի բնակչությանը օգնություն ցուցաբերելուն և փախստականներին վերադարձնելու գործին աջակցությանը: