կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-19 10:59
Առանց Կատեգորիա

Ադրբեջանի հետ կա երրորդ հուշագիր, որն իրականացվում է․ «Իմ քայլը» լքած պատգամավոր․ «Իրավունք»

Ադրբեջանի հետ կա երրորդ հուշագիր, որն իրականացվում է․ «Իմ քայլը» լքած պատգամավոր․ «Իրավունք»

«Նոր տարածքներ կորցնելու վտանգը դամոկլյան սրի պես շարունակում է կախված մնալ մեր երկրի գլխին: Մանդա­տը ստանալուն պես ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած պատգա­մավոր Աննա Գրիգորյանը փաստում է, որ մենք զիջել ենք Սյունիքի անվտանգության գոտին, և այսօր ստացվում է, որ Ադրբեջանի զինված ուժերը կանգնած են մեր օդանավակայանից ընդամենը մի քա­նի կմ հեռավորության վրա:

 

- Կան գյուղեր, որոնք մի քանի մետր հեռավորության վրա են: Այսինքն՝ երբ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ սրանք տեղի են ունեցել բանավոր փոխըմբռնմամբ՝ տեսնում ենք, որ կա հստակ հուշագիր՝ հստակ կետով: Ես չգիտեմ՝ ապագայում հնարավոր կլինի սա չեղարկել, թե ոչ: Եթե հնարավոր չլինի չեղարկել այդ կե­տերը, ապա հնարավոր չի լինի պահպա­նել Սյունիքի անվտանգությունը: Այնտեղ կետ կա նաև Դավի Բեկ, Գորիս և Կա­պան ճակատային ճանապարհների հա­մատեղ օգտագործման մասին: Ակնհայ­տորեն ամեն օր երևում է, որ կա երրորդ հուշագիր, որն իրականացվում է, և որևէ հիմք չկա՝ դրան չհավատալու: Իհարկե, գոյություն ունի: Բայց էլ ի՞նչ նոր զիջում­ներ պետք է անենք, Սյունիքում այլևս զի­ջելու բան չկա: Սյունեցիները վախենում են, որ կարող են GPS-ով գալ ու սահմա­նազատում անել, և պնդում են, որ ամե­նօրյա իրենց անվտանգությունը պետք է ապահովվի, քանի որ ոչ բոլոր տեղերում են, որ հայ կամ ռուս սահմանապահներ են կանգնած»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: