կարևոր
3445 դիտում, 1 տարի առաջ - 2022-11-28 11:04
Աշխարհ

Ուկրաինայում պլանավորում են մանդատից զրկել պատերազմի պատճառով երկիրը լքած շուրջ 10 պատգամավորի

Ուկրաինայում պլանավորում են մանդատից զրկել պատերազմի պատճառով երկիրը լքած շուրջ 10 պատգամավորի

Ուկրաինայի Գերագույն Ռադայի շուրջ 10 պատգամավոր, որոնք երկրում ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր լքել են Ուկրանիայի տսարածքը  և մինչ այս պահը չեն վերադարձել աշխատանքի, կզրկվեն պատգամավորական մանդատից։ Այս մասին հայտարարել է Գերագույն Ռադայի ղեկավար Ռուսլան Ստեֆանչուկը։

Ստեֆանչուկը հայտնել է, որ այդ պատգամավորներն արդեն հեռացվել են այն պաշտոններից, որոնք զբաղեցնում էին Գերագույն Ռադայում։ Նրանք չեն ստանում նաև իրենց աշխատավարձը։

«Հիմա մենք սպասում ենք հնարավոր որոշումների՝ նրանց մանդատից զրկելու հարցով, սակայն դա այնքան էլ հեշտ չէ։ Մեզ մոտ մանդատից զրկելու հիմքերը հստակ ամրագրված են Սահմանադրության մեջ, դրանք 7-ն են։ Մենք չենք կարող այլ որոշում ընդունել, բացի այդ 7 հիմքերից, որոնք կան Սահմանադրության մեջ, իսկ Սահմանադրությունը չենք կարող փոխել ռազմական դրության ընթացքում։ Բայց մենք կգտնենք հնարավորություն, որպեսզի հրաժեշտ տանք այդ պատգամավորներին»,- ասել է Ստեֆանչուկը։