կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-03 13:25
Հասարակություն

Ինջիղուլյանին երրորդ երկիր հանձնելու` Ադրբեջանի քայլը անհասկանալի էր

Ինջիղուլյանին երրորդ երկիր հանձնելու` Ադրբեջանի քայլը անհասկանալի էր

Հակոբ Ինջիղուլյանի գտնվելու վայրի մասին տեղեկատվություն չկա' անվտանգության նկատառումներից ելնելով. լրագրողներին այսօր ասաց «Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների խորհուրդ» ՀԿ նախագահ, Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի անդամ Ռիմա Առաքելյանը եւ հավելեց, որ կարելի է վստահ լինել' Ինջիղուլյանն այժմ գտնվում է  ՄԱԿ-ի հովանու ներքո, իսկ ՄԱԿ-ը ամբողջական ու արդար հետաքննություն կանցկացնի նրա գերության բոլոր մանրամասների կապակցությամբ:

 

Նշելով, թե անհասկանալի էր' ինչու Ինջիղուլյանին Ադրբեջանը հանձնեց երրորդ երկիր, քանի որ Հայաստանը բազմիցս է հայտարարել, որ Ինջիղուլյանին սիրով սպասում է, եւ նրան Հայաստանում ոչինչ չի սպառնում, բանախոսն ավելացրեց, որ Ինջիղուլյանը, ըստ հարազատների, իրեն լավ է զգում, ամեն ինչ նորմալ է: Այնուամենայնիվ, Ռիմա Առաքելյանն ասաց, որ համապատասխան կառույցներն ու կազմակերպությունները' իրենց հանձնաժողովը, պետությունը, ԿԽՄԿ-ն, ամեն ինչ անում են հայ գերիների ու սպանված Կարեն Պետրոսյանի դիակի վերադարձի համար, պարզապես այդ աշխատանքների մասին այս փուլում չարժե բարձրաձայնել:

 

Անհայտ կորածի ծնող Ալվարդ Սահակյանն, իր հերթին, նշեց, թե իրենք' հարազատները, դիմում են միջազգային կառույցներին ու գերտերություններին, նույնիսկ` ադրբեջանցի ծնողներին, որպեսզի նրանք ամեն ինչ անեն նախ` գերիների հետ նորմալ վերաբերվելու, ապա` նրանց շուտափույթ վերադարձի համար: