|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի` զինծառայողների հարցերով խորհրդական Երանուհի Թումանյանցը և արագ արձագանքման բաժնի աշխատակից Հաբեթ Մարտիրոսյանն այսօր այցելեցին Լուսակերտում տեղակայված զորամաս և զրուցեցին 4 օր շարունակ զորամասը լքած ժամկետային զինծառայող Տարոն Հայրունու հետ. հայտնում է ՄԻՊ-ի կայքը:
Տարոն Հայրունու հետ առանձնազրույցի ժամանակ պարզվել է, որ ինչպես զորամասը լքելուց առաջ, այնպես էլ հետո նրա նկատմամբ որևէ բռնություն կամ խոշտանգում չի կիրառվել, ավելին` նկատի ունենալով նրա կողմից զորամասը լքելու հանգամանքների վերաբերյալ ոչ հստակ պարզաբանումներ ներկայացնելը, զորամաս վերադառնալուց անմիջապես հետո զննվել է հոգեբույժի կողմից, ով ամբողջովին առողջ է համարել իրեն:
Ըստ զորամասի հրամանատարի` սերժանտ Տարոն Հայրունին լավագույն զինծառայողներից մեկն է, երբևէ որևէ գանգատ չի ներկայացրել և որևէ խնդիր չի ունեցել:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածով, որը նախատեսում է ազատազրկում՝ 3-6 տարի ժամկետով: