|
Փոխարժեքներ
15 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.94 |
| EUR | ⚊ | € 446.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.8801 |
| GBP | ⚊ | £ 513.28 |
| GEL | ⚊ | ₾ 140.43 |
Փետրվարի 6-ին Տավուշի մարզի զորամասերից մեկն ինքնակամ լքած զինծառայող Ազիզ Քյարամի Բաքոյանն այժմ գտնվում է Հայաստանի կենտրոնական զինվորական հոսպիտալում: Հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը Yerkir.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ զինծառայողը ստացել է ոտքերի մատների առաջին աստիճանի ցրտահարություն: Նշենք, որ զինծառայողը ոտքերը ցրտահարել է զորամասի տարածքը լքելիս: Ասատուրյանը նշեց նաև, որ զինծառայողն ունի հոդախախտում: «Մի երկու անգամ ուսը դուրս է ընկել, բայց վիահատության ցուցում չկա, վիրահատելու խնդիր չկա»,- ասաց նա: Ասատուրյանը տեղեկացրեց նաև, որ արդեն երեք օր է Ազիզ Բաքոյանը գտնվում է հոսպիտալում և դեռ հայտնի չէ` երբ նրան դուրս կգրեն: