Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 6-ի նիստում որոշեց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատել ֆուտբոլի ազգային հավաքականի 5 մարզիկների:
Նրանք են՝
Արշակ Ռաֆաելի Կորյանը,
Արմեն Արամի Մանուչարյանը,
Գաել Պոլ Ֆիլիպի Անդոնյանը,
Արթուր Աշոտի Միրանյանը,
Սոլոմոն Իմե Իդիո Իմեի Ուդոն:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ այդ քաղաքացիներին ՀՀ նախագահի հրամանագրով քաղաքացիություն է շնորհվել:
Այս որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ այդ քաղաքացիներին տարկետում էր տրվել մինչև 2021 թվականի ամառային զորակոչը: Քանի որ Արշակ Ռաֆաելի Կորյանի, Արմեն Արամի Մանուչարյանի, Գաել Պոլ Ֆիլիպի Անդոնյանի, Արթուր Աշոտի Միրանյանի, Սոլոմոն Իմե Իդիո Իմեի Ուդոի, 26 տարին լրանում է 2021 թվականին, ապա հնարավոր չէ նրանց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալ։ Հետևաբար անհրաժեշտություն է առաջացել Արշակ Ռաֆաելի Կորյանին, Արմեն Արամի Մանուչարյանին, Գաել Պոլ Ֆիլիպի Անդոնյանին, Արթուր Աշոտի Միրանյանին, Սոլոմոն Իմե Իդիո Իմեի Ուդոին, ազատել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից:
Նրանք հանդես են գալիս ֆուտբոլի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքական թիմում: