|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 5-ի նիստում որոշում կայացրեց մաքսատուրքի արտոնություն տրամադրել «ԴՐԻՄՔՈՄՓԱՆԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «ԴՐԻՄՔՈՄՓԱՆԻ» ընկերության կողմից ներմուծվող հումքը օգտագործվելու է ծխախոտի արտադրության համար (ք․ Երևան): Ընկերությունը հիմնադրվել է 2021 թվականին: Դրիմքոմփանի ընկերության ռազմավարությունը միտված է սեփական արտադրանքը արտաքին շուկաներում ներկայացնելուն, որի նպատակով նախատեսվում է արտադրանքի 80%-ի արտահանումԵԱՏՄ և երրորդ երկրներ:
Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 11․9 մլրդ դրամի ներդրում, որից 2 մլրդ դրամը նոր հոսքագծի ձեռքբերման համար, իսկ մնացած մասը՝ շինարարական աշխատանքների իրականացման և հումք ու նյութերի ձեռք բերման համար։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում մինչև 2024թ ստեղծել 100 նոր աշխատատեղ` մինչև 450,000 դրամ միջին աշխատավարձով։
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 9․9 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 937․7 մլն դրամ: