Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Բանասիրական գիտությունների թեկնածու Սերժ Սրապիոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Դարձյալ ստիպված եմ գրում։ Եվ չեմ խոսելու հայտնի «լայվի» մասին։ Այդ մասին ամենատարբեր մոտեցումներով համացանցում քննարկումներ են տեղի ունենում։ Ուզում եմ ուղղակի հասկանալ՝ ժողովուրդն այս աննախադեպ պատերազմում անում է անկարելին՝ Հայրենիքի զոհասեղանին դնելով անգնահատելին՝ իր ու իր զավակի կյանքը, իր արյունը։ Տալիս է անտրտունջ, լուռ ցավով, ատամները սեղմած, նաև ապավինելով «Մահ իմացեալ անմահութիւն է» իր հազարամյա ԱԶԳԱՅԻՆ ու քննություն բռնած կենսափիլիսոփայությանը։ Մյուս, ավելի պակաս նշանակության զոհողությունների մասին՝ գումար, առաջին անհրաժեշտության ապրանքներ և այլն, չեմ ասում։ Դա շատ ակնհայտ է, ինչպես նաև Մարտնչող Ոգին է աներկբայելի։ Չէ, իսկապե՛ս, ուրիշ ի՞նչ պիտի դեռ տա իր Հայրենիքին Հայ Մարդը, որ դեռ չի տվել։