Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ապրիլի 30-ին Գերմանիայի Բունդեսթագը քվեարկության է դնելու Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևը, որի արդյունքից պարզ կդառնա՝ Գերմանիան ճանաչո՞ւմ է Հայոց ցեղասպանությունը, թե՞ ոչ:
Yerkir.am-ի այն հարցին, թե Գերմանիան կճանաչի՞ Հայոց ցեղասպանությունը, թե՞ ամեն ինչ անորոշ է, և պետք է սպասել այդ քվեարկությանը, ԱԺ ԲՀԿ խմբակցության նախագահ Նաիրա Զահրաբյանը պատասխանեց. «Չեմ կարող ասել: Երբ իմ գործընկերները Ստրասբուրգից ինձ զանգեցին և ասացին, որ միանշանակ ճանաչելու է, ես ասացի՝ կապրենք, կտեսնենք»:
Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ Գերմանիայում ապրում է հինգ միլիոնանոց թուրքական համայնք, բացի այդ` Թուրքիայի վարչապետ Դավութօղլուն անձամբ է հանդիպել Մերկելի հետ, փորձել ճնշումներ գործադրել Գերմանիայի կառավարության վրա, հորդորել Բունդեսթագին` չգնալ նման քայլի և այլն:
« Ի պատիվ Գերմանիայի նախագահի, նա հստակ գնաց այդ քայլին` անվանելով այդ ողբերգական դեպքերը ցեղասպանություն, բայց ես չեմ կարող անել կանխատեսում, որովհետև Գերմանիան լրջագույն քաղաքական և տնտեսական կապերով կապված է Թուրքիայի հետ»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Yerkir.am-ի դիտարկմանը, որ ՀՀ-ում Գերմանիայի դեսպանը, պատասխանելով Թուրքիայի կողմից Գերմանիայի ղեկավարության վրա ճնշումներ գործադրող տարաբնույթ զանգերի մասին հարցին, ասել է, որ Գերմանիայի դիրքորոշման վրա որևէ երկրի զանգ չի կարող ազդել, պատգամավորը պատասխանեց. «Ես հարգում եմ դեսպան Մորելին, բայց մեկ բան` եթե այդ զանգերը չազդեին, ապա քվեարկությունը տեղի կունենար հենց այն օրը, երբ Բունդեսթագում տեղի էր ունենում այդ քննարկումը»: