կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-16 12:34
Տարածաշրջան

Թուրքիայում ԱՄՆ դեսպանին կանչել են արտգործնախարարություն

Թուրքիայում ԱՄՆ դեսպանին կանչել են արտգործնախարարություն

Անկարայում ԱՄՆ դեսպան Դեյվիդ Սաթերֆիլդը կանչվել է Թուրքիայի արտգործնախարարություն՝ Իրաքում Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) անդամների կողմից Թուրքիայի քաղաքացիների սպանության մասին Վաշինգտոնի հայտարարության պատճառով. ՌԻԱ «Նովոստի»-ին հայտնել է թուրքական հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը:

Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել էր, որ Հյուսիսային Իրաքում «հակաահաբեկչական գործողության» ընթացքում PKK-ի 48 անդամ է սպանվել: Նրա խոսքով՝ գրոհայինների կողմից առևանգված Թուրքիայի քաղաքացիների մարմինները հայտնաբերվել են Գարայի շրջանի քարանձավներից մեկում:

Թուրքիայում PKK-ն արգելված է, և իշխանությունները մեղադրում են Վաշինգտոնին այդ կազմակերպությանը աջակցելու մեջ: Իրաքյան Քուրդիստանում տեղի ունեցած միջադեպից հետո ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է Անկարային՝ որպես ՆԱՏՕ-ի դաշնակցի սատարելու մասին և ցավակցություն հայտնել զոհվածների ընտանիքներին: Ամերիկյան դիվանագիտական ծառայությունը նշել է, որ Միացյալ Նահանգները «ամենախիստ կերպով կդատապարտեն այդ գործողությունները», բայց միայն այն դեպքում, եթե հաստատվի PKK-ի մեղքը»: Այս դիրքորոշումը քննադատել էր նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: