կարևոր
4405 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-15 00:11
Աշխարհ

Պետդեպը կանչել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանին

Պետդեպը կանչել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանին

ԱՄՆ պետդեպարտամենտը կանչել Է ՌԴ դեսպանին՝ կապված անօդաչու թռչող սարքի հետ միջադեպի հետ, երեքշաբթի ճեպազրույցի ժամանակ հայտնել Է Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Նեդ Փրայսը։

«Մենք կանչում ենք Ռուսաստանի դեսպանին, կարծում եմ, որ այդ բարձր մակարդակի հանդիպումը ... տեղի կունենա այսօր ճաշից հետո», - հայտնել է Փրայսը: Նրա խոսքով՝ ռուս ներկայացուցչին կհաղորդվի «մեր ներկայացուցիչների կտրուկ դժգոհությունը ոչ պրոֆեսիոնալ գաղտնալսման պատճառով»։

Ավելի վաղ ԱՄՆ Եվրոպական հրամանատարությունը հայտնել էր, որ ռուսական Սու-27 ինքնաթիռը, իբր, բախվել է ամերիկյան MQ-9 անօդաչու թռչող սարքին, ինչի հետևանքով վերջինս ընկել է միջազգային ջրերը Սև ծովի շրջանում:

Պետդեպարտամենտի ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանել «ռուսական կողմի մտադրությունները»՝ հայտնելով, որ Մոսկվայում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին «այսօր ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ-ին լուրջ հայտարարություն է փոխանցել» միջադեպի կապակցությամբ:

Նա հայտնել է, որ ԱՄՆ-ն կապ է պահպանում ինչպես Մոսկվայի, այնպես էլ դաշնակիցների հետ, որոնց հայտնում են տեղի ունեցածի մասին։