Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ. հայտնում է ադրբեջանական АПА-ն:
Դիվանագիտական աղբյուրների համաձայն՝ դեսպանին հիշեցրել են այն արտահայտությունները, որոնք նա արել է «Ազադլըգ»-ին տված հարցազրույցում, և նախատել են, քանի որ դրանք որակվում են միջամտություն Ադրբեջանի ներքին գործերին, ինչն անթույլատրելի է։
Հիշեցնենք, որ, անդրադառնալով քաղաքացիական հասարակության նկատմամբ ճնշումներին, դեսպանը նշել էր, որ Ադրբեջանում կարող է կրկնվել ուկրաինական «Մայդանը»: