|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Անկարայում Գերմանիայի դեսպան Մարդին Էրդմանը հրավիրվել է Թուրքիայի արտգործնախարարություն: Թուրքական Haberturk թերթի կայքը, հղում անելով դիվանագիտական աղբյուրների, գրում է, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը բացատրություններ է պահանջել դեսպանից այն բանի համար, որ Գերմանիայի օդանավակայաններից մեկում Թուրքիայի խորհրդարանի փոխնախագահ Այշե Նուր Բահչեքափըյին ոստիկանության ծառայողները մի քանի ժամ սպասեցրել են և նրա նկատմամբ վատ վերաբերմունք ցուցաբերել:
Թուրքական աղբյուրի պնդմամբ` նշյալ վերաբերմունքի պատճառ էր հանդիսացել այն, որ Բահչեքափըյն անձնագիր չի ունեցել, քանի որ, ըստ թուրքական կողմի, այն գողացվել էր:
Նշվում է, որ Թուրքիայի ԱԳՆ-ն իր մտահոգությունն ու դժգոհությունն է հղել Գերմանիայի դեսպանին:
Ավելի վաղ միջադեպի վերաբերյալ մեկնաբանություն էր հնչեցրել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Նա հայտարարել էր, որ գողացված անձնագրի փոխարեն Բահչեքափըյին Բեռլինում գտնվող Թուրքիայի դեսպանատան կողմից ժամանակավոր անձնագիր է տրվել, սակայն, չնայած դրան, թուրք պաշտոնյային ժամեր շարունակ սպասեցրել են օդանավակայանում. տեղեկացնում է Ermenihaber-ը: