կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-15 13:21
Աշխարհ

Չեխիայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի արտգործնախարարություն

Չեխիայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի արտգործնախարարություն

Չեխիայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի արտգործնախարարություն՝ դիվանագիտական սկանդալի կապակցությամբ. հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը՝ հղում անելով երկրի ԱԳՆ-ում սեփական աղբյուրներին:

Ապրիլի վերջին «Ռեսպեկտ» շաբաթաթերթը տեղեկատվություն էր տարածում այն մասին, որ ռուս դիվանագիտական անձնագիր ունեցող տղամարդը ժամանել է Պրահա: Նա, իբր, իր մոտ ունեցել է տզկանեփ (ռիցին) , որպեսզի թունավորի տեղական երեք քաղաքական գործիչներին, որոնք ներգրավված էին Սովետական մարշալ Իվան Կոնևի հուշարձանի քանդման և Ռուսաստանի դեսպանատան դիմաց Բորիս Նեմցովի պատվին հրապարակի անվանափոխման համար:

Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը նշել է, որ կառավարությունը որոշում է կայացրել վտարել երկու ռուս դիվանագետների: Երկիրը լքել էին գործակալության ներկայացուցչության ղեկավարի պաշտոնակատարը և գործակալության ևս մեկ անդամ։

Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը չեխական ԶԼՄ-ների տեղեկությունները սուտ է անվանել, իսկ Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ուշադրություն է հրավիրել այն ապացույցների բացակայության վրա, թե իբր Մոսկվան փորձում էր ինչ-որ մեկին թունավորել։

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը նույնպես կասկածել էր թունավորման փորձի մասին տեղեկատվության ճշմարտացիությանը, մինչդեռ առաջին փոխվարչապետ և ներքին գործերի նախարար Յան Գամաչեկը խոստովանել է, որ ոստիկանությունը և հատուկ ծառայությունները որևէ ապացույց չունեն: