|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Իրանում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռըզա Հաքան Թեքինը կանչվել է Իրանի արտգործնախարարություն: Այս մասին գրում է թուրքական «Sondakika.com» լրատվական կայքը` հղում անելով Իրանի պետական հեռուստաընկերությանը. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Հեռուստաալիքով հնչած հայտարարության մեջ ասվել է. «Տարածաշրջանի որոշ զարգացումների վերաբերյալ որոշ թուրք պետական պաշտոնյաների` (նկատի ունի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշին-խմբ.) իրականության հետ կապ չունեցող հայտարարությունների պատճառով Թուրքիայի դեսպանը կանչվել է արտգործնախարարություն» :
Հաղորդվում է, որ Թուրքիայի դեսպանին են փոխանցվել Թեհրանի կառավարության կոշտ առարկությունները:
Նշենք, որ օրեր առաջ Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Թուրքիայի և Իրաքի միջև լարվածությունը (Իրաքի Բաշիքա շրջանում թուրքական զորախումբ տեղակայելու պատճառով-խմբ.) ոչ թե Թուրքիայի, այլ Իրանի կրոնական քաղաքականության հետևանքն է: