|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Իրանը Թուրքիայի դեսպանին խնդրել է ասել Էրդողանին, որ կայսրությունների և նվաճումների դարաշրջանն անցյալում է։ Իրանի արտգործնախարարության խոսնակ Սայիդ Խաթիբզադեն հայտարարել է Թուրքիայի դեսպանի կանչման մասին՝ ի պատասխան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Բաքու կատարած այցի ընթացքում արած միջամտության և անընդունելի արտահայտությունների:
Արտաքին գործերի նախարարության խոսնակը հավելել է. «Թուրքիայի դեսպանին ասվել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը թույլ չի տալիս որևէ մեկին՝ միջամտել իր տարածքային ամբողջականությանը և, ինչպես վկայում է նրա փառավոր պատմությունը, նա ոչ մի քայլ չի նահանջի իր ազգային անվտանգության պաշտպանության հարցում»: