կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-15 18:28
Քաղաքական

Ադրբեջանը կապվում է Նախիջեւանի, Թուրքիայի հետ, իսկ Ռուսաստանը կարող է երկաթգիծ բացել դեպի Հայաստան. Ալիեւ

Ադրբեջանը կապվում է Նախիջեւանի, Թուրքիայի հետ, իսկ Ռուսաստանը կարող է երկաթգիծ բացել դեպի Հայաստան. Ալիեւ

Տրանսպորտային նախագծերը կարեւոր դեր են խաղում տարածաշրջանի երկարաժամկետ զարգացման, կայունության ապահովման եւ Ղարաբաղում պատերազմի ռիսկը նվազագույնի հասցնելու գործում, ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:

«Մենք առաջարկել ենք, որ տարածաշրջանային տրանսպորտային նախագծերը կարեւոր դեր են խաղում երկարաժամկետ զարգացման, կայունության ապահովման եւ պատերազմի ռիսկը զրոյի հասցնելու համար, եւ դրանից կշահեն տարածաշրջանի բոլոր երկրները: Ադրբեջանը (այս նախագծերի իրականացման միջոցով` խմբ.) կապվում է Նախիջեւանի, Թուրքիայի հետ: Միեւնույն ժամանակ, Ռուսաստանը կարող է երկաթգիծ բացել դեպի Հայաստան», - ասել է Ալիեւը, փոխանցում է «Ինտերֆաքս Ադրբեջան»-ը:

Նրա խոսքով` այդ նախագծերը թույլ կտան Ռուսաստանին եւ Իրանին երկաթուղային կապ ունենալ Նախիջեւանի հետ: «Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ երկաթուղային հաղորդակցություն կլինի: Այսինքն,  կշահեն տարածաշրջանի բոլոր երկրները»:

Ալիեւը շեշտել է, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու գործարկումը հնարավորություն տվեց այդ ճանապարհով բեռնափոխադրումներ իրականացնել Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ:

Նշենք, որ Ալիեւը Ֆիզուլիում սկսել է Հորադիզ-Ագբենդ երկաթուղու կառուցումը: Երկաթուղային նոր գծի երկարությունը 100 կմ է: Ճանապարհը կնպաստի ուղիղ երկաթուղային կապի ստեղծմանն Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ: